Տիմատին ազատվել է իր բոլոր դաջվածքներից (տեսանյութ)

Ռեփեր և պրոդյուսեր Տիմատին իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր տեսանյութ, որն ապշեցրել է գրեթե բոլոր երկրպագուներին։
Տեսանյութում երևում է, որ Տիմատին ազատվել է իր բոլոր դաջվածքներից, սակայն ինչպե՞ս։
Ինստագրամյան հետևորդները կարծում են, որ երգիչն ինչ-որ քսուքով կարողացել է ծածկել դրանք կամ այս ամենը ֆոտոշոփի արդյունք է։
«Երևում է, որ գրիմի արդյունք է», «Առանց դաջվածքների շատ արիստոկրատ տեսք ունեք», «Շոկի մեջ եմ․ ո՞ւր են դաջվածնքերը»,- գրել են զարմացած երկրպագուները։ Տիմատիի տեսանյութը կարճ ժամանակում հավաքել է 2 միլիոն հավանում ու հեղեղվել է հազարավոր մեկնաբանություններով։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ռեփերը հավատացրել է, որ իր մարմնի 70%-ը ծածկված է դաջվածքներով։
Տեսանյութից հետո երգիչը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել, թե ուր են անհայտացել նրա դաջվածքները։