Ի՞նչ անել, եթե ստիպված եք մեկուսանալ․ ցույց է տալիս Էմիլի Ռատակովսկին

Երեկ Էմիլի Ռատակովսկին իր Ինստագրամում գրառում է կատարել, որում հետևորդներին խնդրել է հետևել բոլոր անվտանգության կանոններին և մեկուսանալ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: «Բարև մարդիկ: Հնարավորության դեպքում խնդրում եմ տանը մնալ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում և հեռավորություն պահպանել մարդկանցից » – այսպես դիմեց մոդելն իր եկրպագուներին։

Նա ևս փակվել է տանը իր ընկերների հետ: Իր օրինակով, մոդելը ցույց է տալիս, որ տանն ամենևին էլ ձանձրալի չէ։ Նա ընկերների և շների հետ նկարահանում ու տեսահոլովակներ է տեղադրում «TikTok» -ում և հանգստանում է աշխատանքից: Էմիլիից կարելի է օրինակ վերցնել: