Անաստասիա Ռեշետովան որդու խաղալիքներն ինտիմ սփրեյո՞վ է ախտահանում

Ֆոտոմոդել Անաստասիա Ռեշետովան`Տիմատիի որդու մայրը, պատահաբար ցույց է տվել ինտիմ խաղալիքների համար նախատեսված ախտահանող սփրեյը, որն օգտագործվում է ընտանիքում։
Մոդելը լուսանկար էր հրապարակել իր ինստագրամյան էջում և պարծենում էր միկրոբների դեմ միջոցների հավաքածուով։ Բայց կադրում էր հայտնվել նաև Clear Toy սփրեյը, որը նախատեսված է ինտիմ խաղալիքների մանրէազերծման համար։

Թեև Տիմուր Յունուսովի սիրելին արագորեն ջնջել է հրապարակումը, հետևորդները հասցրել են նկատել արտասովոր սփրեյը։
«Անաստասիա, ձեր Stories-ում տեսա Clear Toy։ Այն ձեզ դո՞ւր է գալիս, խորհուրդ տալի՞ս եք»,- հետաքրքրվել է ընթերցողներից մեկը։

«Ես հետո միայն հասկացա, որ այն խաղալիքների համար չէ»,- պատասխանել է Անաստասիա Ռեշետովան՝ իր մեկնաբանությանը կից տեղադրելով բազմաթիվ էմոջիներ։