Ընթրիք՝ կորոնավիրուսի ժամանակ․ Ջենիֆեր Լոպեսի ոճային կերպարը

ԱՄՆ-ում և, մասնավորապես, Լոս Անջելեսում տիրող խուճապային իրավիճակի ֆոնին, Ջենիֆեր Լոպեսի մակարդակի հոլիվուդյան աստղերը ոչ միայն հանգիստություն են պահպանում, այլև լավատեսություն են ներշնչում: Հայտնի երգչուհին իր փեսացու Ալեքս Ռոդրիգեսի հետ ընթրել է մասնավոր ակումբներից մեկում:

Լոպեսի այս կերպարը կարելի է գրանցել հանդիպման գնալու հագուստների ամենագեղեցիկ համադրությունների շարքում։ Ո՛չ կոկտեյլային զգեստ, ո՛չ համարձակ մինի, մեր ժամանակների նորաձև կինը կրում է «Chanel» ապրանքանիշի կոստյում։ Ջենիֆերն անզուգական կերիպով ցուցադրում է դասական հագուստը և այն լրացրել էր բարակ սպիտակ բլուզով և համեստ վարսահարդարմամբ։