Թիլ Լինդեմանը կորոնավիրոսից խուսափելու համար պատսպարվել է հսկայական գնդակի ներսում

Թիլ Լինդեմանը Մոսկվայում կայացած համերգի ժամանակ յուրահատուկ տարբերակ է գտել կորոնավիրուսից պաշտպանելու համար: Երգիչը բեմում հայտնվել է հսկա պղպջակի մեջ փակված: Լինդեմանը երեկ ելույթ է ունեցել Մոսկվայի՝ «ՎՏԲ Արենա» մարզադաշտում:

Թիլ Լինդեմանն ու շվեդ երաժիշտ Փեթեր Թեգտգրենը վախենում էին իրենց երկրպագուներից վարակվել COVID-19 կորոնավիրուսով։ Աստղերը հնարավոր վարակից խուսափելու համար  «ապաստան էին գտել» հսկայական լուսավոր գնդակի ներսում: