Լևոն Արոնյանի կնոջ վիճակը ծանր է․ բժիշկները պատրաստվում են վիրահատության

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլիի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնել են «Աստղիկ» ԲԿ-ից:
Բժիշկները պատրաստվում են վիրահատությունների, քանզի Արիաննե Կաոլին կոտրվածքներ ունի:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել պատահար և կա տուժած:
Պարզվել էր, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիանա Կ.) բախվել է կամրջի հենասյանը: