Կորոնավիրուսը ազդել է Սաթի Կազանովայի ընտանիքի վրա

Երգչուհի Սաթի Կազանովան պատմել է, թե ինչպես է կորոնավիրուսը ազդել իր ընտանիքի վրա: Պարզվում է, որ Սաթին երկար ժամանակ չի կարող հանդիպել իր ամուսնու՝ իտալացի լուսանկարիչ Ստեֆանո Տիոցոյի հետ, կորոնավիիրուսի համաճարակի պատճառով, քանի որ նրանք այժմ գտնվում են տարբեր երկրներում։

«Մենք մեզ զգում ենք, ինչպես Ռոմեոն և Ջուլիետը՝ բաժանված հանգամանքների պատճառով։ Այս ամենը նման է կինոնկարի, պատերազմի, երբ մարդիկ իրենց հարազատներից բաժանվում են և չեն կարողանում հանդիպել: Միգուցե սա հենց պատերազմ է: Լուռ և  ստոր» – գրել է երգչուհին իր Ինստագրամում: