Ջենիֆեր Լոպեսն առանց կիսաշրջազգեստի (լուսանկար)

50-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ակտիվ զբաղվում է նաև նորաձևությամբ։ Օրերս նա պատրաստվում է ներկայացնել կոշիկների իր նոր հավաքածուն։
Գեղեցկուհին այդ մասին հիշեցրել է իր երկրպագուներին՝ միկրոբլոգում հրապարակելով նոր սեքսուալ լուսանկար։
Ինստագրամյան հետևորդներին հիացրել է նրա լուսանկարը։ «Քո նոր հավաքածուն դառնալու է լեգենդար», «Գեղեցկության իդեալ»,- լուսանկարի մեկնաբանությունների բաժնում գրել են երկրպագուները։

Օրեր առաջ Ջենիֆեր Լոպեսը կրկին զարմացրել էր իր ինստագրամյան հետևորդներին՝ միկրոբլոգում հրապարակելով առանց դիմահարդարման լուսանկար։
Երկրպագուները բաժանվել էին երկու բանակի․ ոմանք կարծում էին, որ 50-ամյա երգչուհին անթերի տեսք ունի, իսկ մյուսները պնդում էին, որ տարիները չեն անցել Լոպեսի կողքով անտարբեր ու խլել են նրա ողջ հմայքը։