Ջիգանը հեռացել է վերականգնողական կլինիկայից և վերադառնում է տուն․ նոր լուսանկար

Ռեփեր Ջիգանն իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր լուսանկար, որը տեսնելով՝ երկրպագուները հասկացել են, որ վերջինս հեռացել է վերականգնողական կլինիկայից ու այժմ վերադառնում է տուն։
Շատերը զարմացել են, որովհետև Ջիգանը չափազանց կարճ ժամանակ անցկացրեց այնտեղ։
«Այդ ե՞րբ հասցրիր բուժվել»,- լուսանկարի մեկնաբանություններում հետաքրքրվել է երկրպագուներից մեկը։

Պետք է նաև նշել, որ Ջիգանն իր միկրոբլոգից հեռացրել է տասնյակ լուսանկարներ, որոնց մեծ մասն ընտանեկան էին։
Արտիստին հիմա սպասվում են դժվար ժամանակներ․ նա պետք է կարողանա հաշտվել կնջ հետ ու վերադառնալ ընտանիք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջիգանը Մայամիի վերականգնողական կենտրոններից մեկից սկանդալային տեսանյութ էր հրապարակել։

Հոնքերն ու մորուքը սափրած ռեփերը տեսանյութում ասում էր․ «Ես հոգեկան հիվանդ եմ, ինձ լավ են բուժում, լավ են կերակրում: Տեսնում եք, ես հոգեբուժարանում եմ»։
Իսկ օրեր առաջ Ջիգանի կինը սկանդալից հետո սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել․ «Նույնիսկ չգիտեմ ինչից սկսել։ Ես ուղղակի կլռեի, բայց հաշվի առնելով այն, որ իրավիճակը տեղի ունեցավ բոլորի աչքի առաջ, երևի որոշ մեկնաբանություններ ստիպված կլինեմ անել։ Ուզում եմ ասել, որ ո՛չ ինձ, ո՛չ երեխաներին ոչ ոք չի ծեծել, ոչ ոքի չեմ զրկելու ծնողական իրավունքներից։ Ինչ էլ որ լինի, ես հիմա պետք է օգնեմ իմ երեխաների հորը դուրս գալ փորձանքից։ Ի՞նչ կլինի հետո՝ չգիտեմ։ Շնորհակալ եմ բոլորին, աջակցության և կարեկցանքի համար»։