Ռենատա Լիտվինովան լուսանկարվել է առանց կրծքկալի և անդրադարձել կորոնավիրուսին

Ռուս դերասանուհի Ռենատա Լիտվինովան, անդրադարձել է ռուսական թատրոններում կորոնավիրուսի պատճառով կարանտինի հայտարարմանը և բավականին համարձակ լուսանկար հրապարակել իր Ինստագրամում, որում 53-ամյա դերասանուհին նկարահանվել է առանց կրծքկալի։

Հանդերձանքի վրայի «կենդանական» տպագրությունը ու ծայրահեղ խորը բացվածքը դարձրել են  կերպարն էլ ավելի ագրեսիվ։ 30-ականների ոճով վառ դիմահարդարումը և սանրվածքը լրացրել են աստղի կերպարը: «Հնարավո՞ր է գոնե թատրոնում գարնանային զգեստ հագնել, այս պանդեմիայի, կարանտինների ու հանկարծակի տեղացող ձյան միջև (իսկ իմ տարիքում ցանկություններ ունենալ)» – հումորով դիմել է երկրպագուներին Ռենատան։