Սալմա Հայեքի գեղեցկության գաղտնիքները

Նայելով Սալմա Հայեքին ՝ դժվար է հավատալ, որ նա 53 տարեկան է: Եկեք տեսնենք, թե ինչ է անում մեքսիկացի դերասանուհին 35 տարեկանի տեսք ունենալու համար:

Նա երբեք առավոտյան չի լվանում դեմքը, քանի որ հավատում է, որ քնի ընթացքում մաշկը վերականգնվում է իր pH մակարդակը և արտադրում է կոլագեն:

Մազերն անդադար ուղղելու փոխարեն, դերասանուհին ընդունում է դրանք այնպիսին, ինչպիսին,  որ կան: Սալման խոստովանում է, որ եթե անընդհատ փորձեր ուղղել իր գանգուր վարսերը, ապա դրանք վնասված և չոր տեսք կունենային:

Դերասահուհին գտագործում է մարմնի խոզանակ, քանի որ այն խթանում է արյան շրջանառությունը և վերացնում մեռած բջիջները՝  դարձնելով մաշկը հարթ և թարմ:

Սալման չի ընդունում բոտոքսի ներարկումները: Աստղը վստահ է, որ անկախ նման ընթացակարգերից, ծերացման նշանները միյևնույյն է իրենց ժամանակին կհայտնվեն:

Ուժային մարզումների փոխարեն նախընտրում է մկանները տաքացնելը: «Լավագույնը առավոտյան վարժություններն ու յոգայով զբաղվելն են: Բայց եթե ժամանակ չունեմ դրա համար, օրվա ընթացքում ուղղակի որովայնիս մկանները ձգած եմ քայլում, որպեսզի միշտ լավ մարզավիճակում կլինեմ» – ասում է աստղը։