«Louis Vuitton»-ի նոր և թանկարժեք պայուսակը

«Louis Vuitton»-ը ներկայացրել է կանացի նոր պայուսակ, որը կոչվում է «LV Pont 9»։ Բրենդի կրեատիվ տնօրեն Նիկոլա Գեսկյերն պատմել է, որ նորույթի նախագծման ժամանակ օգտագործվել է 1930-ականների «Louis Vuitton» ֆրանսիական նորաձևության տան արխիվային պատկերանշանը: Պայուսակը ստեղծվել է մի քանի գույներով՝ մարմնագույն, սև, դեղին, կապույտ և կորալ: «LV Pont 9»-ը վաճառքում կլինի ապրիլի կեսերին: Դրա արժեքը կկազմի մոտ 4000 դոլաը: