Դադարեցվել է «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները

Amazon-ը երկու շաբաթով դադարեցրել է «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները Նոր Զելանդիայում: Այս որոշումը կապված է այն միջոցների հետ, որոնք երկրում ձեռնարկվում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար։

Ինչպես հայտնել է The Hollywood Reporter-ը, նկարահանման խումբը, որը հաշվվում է ավելի քան 800 մարդ, ստացել է համապատասխան ծանուցում: Հրատարակության տվյալներով՝ նախագծի մասնակիցներից ոչ մեկի մոտ վարակում չի հայտնաբերվել: Այդ կերպ ընկերությունը փորձում է «նվազագույնի հասցնել ծանրաբեռնվածությունը ռեսուրսների ու ենթակառուցվածքի վրա և իր ավանդը ներդնել վիրուսի տարածման դեմ պայքարում»: Պլանավորվում է, որ սերիալի նկարահանումները կարժենան 1 մլրդ դոլար:

Դրա հետ մեկտեղ սերիալի նկարահանման աշխատանքը վերսկսելու ստույգ ժամկետների մասին չի հաղորդվում: 2019 թվականի նոյեմբերին Amazon-ը սերիալ-պրիքվելը երկարացրել է երկրորդ եթերաշրջանով, այդ մասին ասվել է Variety-ի նյութում: