Դերասան Իդրիս Էլբայի մոտ կորոնավիրուս են ախտորոշել

Կորոնավիրուսով վարակվածների թիվը գնալով մեծանում է: Օրեր առաջ իր ախտորոշման մասին խոստովանեց դերասան Թոմ Հենքսը, դերասանուհի Օլգա Կուրիլենկոն, իսկ ժամեր առաջ պարզ է դարձել, որ կորոնավիրուս է ախտորոշվել նաև 47-ամյա բրիտանացի դերասան Իդրիս Ալբայի մոտ, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Մեր միջև լեռներ են», «Թորը», «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմերի շնորհիվ։

«Այսօր ինձ մոտ COVID-19 ախտորոշեցին։ Դեռ ինձ լավ եմ զգում, ոչ մի նախանշաններ չունեմ, բայց մնում եմ կարանտինի մեջ։ Ձեզ տեղյակ կպահեմ՝ ինչպես են գործերս։ Առանց խուճապի»,- գրել է դերասանը։

Դերասանը պատմում է, որ կասկածել է իր հիվանդության մասին միայն այն բանից հետո, ինչ իմացել է, որ շփվել է կորոնավիրուսով վարակված մարդու հետ։
Իդրիս Էլբայի կինը նույնպես թեստ է հանձնել, որի պատասխանները պարզ կլինեն մի քանի ժամից։