Դմիտրի Տարասովի նորածին դստեր մկրտության կադրերը

Մոդել Անաստասիա Կոստենկոն և ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը մկրտել են իրենց կրտսեր դստերը՝ Եվային: Մկրտության արարողությունն ու դրան հաջորդող խնջույքը տեղի են ունեցել երեկ՝ Մոսկվայում: Երիտասարդ ծնողները գնացել են եկեղեցի իրենց ավագ դստեր՝ Միլանայիի և կնքահոր ու կնքամոր հետ: Երեխայի կնքահայրն ու կնքամայրը դարձել են Անաստասիայի ընկերուհի Դիանա Շչերբակովան և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Անտոն Միրանչուկը, որի հետ Դմիտրին նույն թիմում էր խաղում  մինչև անցած ամառ:

Տարասովը երկրպագուների հետ կիսվել է մկրտության արարողության գեղեցիկ լուսանկարներով։ «Հիմա ես հանգիստ եմ և շնորհավորում եմ կնքահորն ու կնքամորը իրենց նոր պատասխանատվության կապակցությամբ՝ Եվայի հոգևոր դաստիարակության։ Ամեն դեպքում, ես միշտ նրա կողքին կլինեմ եմ և երբեք թույլ չեմ տա, որ նրան նեղացնեն» – գրել է Տարասովը: