Բիանկան շուտով կներկայացնի իր երկրպագուներին երգ կորոնավիրուսի մասին

Երգչուհի Բիանկան հանրության դատին շուտով կներկայացնի նոր՝ «Պանդեմիա» անունով երգը։ Կոմպոզիցիան նվիրված է կորոնավիրուսին։
Իր ինստագրամյան էջում երգչուհին կիսվել է տեսահոլովակից մի քանի կադրով, որոնք նրա հետևորդների շրջանում իրարանցում են առաջացրել։
Երգը հանդիսատեսի կողմից բացասաբար է ընդունվել, քննադատության առիթ է դարձել հազի ձայնը։

Հետևորդների կարծիքով՝ ստեղծագործական այդ որոշումն աշխարհում ստեղծված իրավիճակի ֆոնին տեղին չէ։
«Դուք այս իրավիճակում դա տեղի՞ն եք համարում»,- երգչուհուն հարցրել են հետևորդները։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարկվածների շարքում է 160 հազար մարդ ավելի քան 150 երկրից։
Վարակվածների թիվը գնալով աճում է, իսկ բուժման միջոցները դեռ չեն հայտնաբերվել։