Ինչպե՞ս է Տիմատին նորածին որդու հետ զվարճանում ու պաշտպանվում կորոնավիրուսից

Ռեփեր Տիմատին իր ինստագրամյան հետևորդներին զվարճալի տեսանյութ  է ներկայացրել, որտեղ ինքը փոքրիկ որդու հետ զվարճանում է և «փորձում հաղթել կորոնավիրուսին»։
Երկրպագուներին անչափ դուր է եկել ռեփերի հումորային տեսանյութը, սակայն ոմանք կարծել են, որ երգիչն այնքան էր տարվել խաղով, որ կարող էր գցել որդուն։

«Ի՞նչ է պատահում, երբ երեխային թողնում ես հայրիկի հետ։ Ռատմիրի բախտը բերել է, որ Տիմատին չի ընկել նրա հետ միասին հատակին։ Որտե՞ղ է Անաստասիան»,- գրել է ինստագրամյան հետևորդներից մեկը։
Ավելի վաղ ռեփերն իր ինստագրամյան էջում հրապարակել էր տեսանյութ, որն ապշեցրել էր գրեթե բոլոր երկրպագուներին։

Տեսանյութում երևում էր, որ Տիմատին ազատվել է իր բոլոր դաջվածքներից, սակայն ինչպե՞ս։
Ինստագրամյան հետևորդները կարծում էին, որ երգիչն ինչ-որ քսուքով կարողացել է ծածկել դրանք կամ այս ամենը ֆոտոշոփի արդյունք է։
Երկրպագուների կարծիքները ճիշտ էին։ Նոր տեսանյութում երևում է, որ երգչի բոլոր դաջվածքներն իրենց տեղում են։