Իվան Ուրգանտն ու Պավել Վոլյան Գարիկ Մարտիրոսյանի համար բանաստեղծություն են հորինել. զվարճալի տեսանյութ

Comedy Club-ի անդամ Պավել Վոլյան դարձել է ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում հեռարձակվող «Вечерний Ургант» հաղորդման հյուրը։ Շոումենը պատմել է, որ սիրում է բանաստեղծություններ հորինել և դրանք ուղարկել ձայնային հաղորդագրությամբ։
Գարիկ Խարլամովին ու Ֆիլիպ Կիրկորովին ձայնային հաղորդագրություններ ուղարկելուց հետո Վոլյան առաջարկել է բանաստեղծություն ձայնագրել և ուղարկել Գարիկ Մարտիրոսյանին։
«Братец, братец, ахпер, ахпер»,-  կատակում է Վոլյան՝ ու սկսում գովասանքների շարքը՝ ուղղված Գարիկ Մարտիրոսյանին։
Հաղորդման ընթացքում Գարիկ Խառլամովն ու Կիրկորովը պատասխանում են Վոլյային՝ նրան պատասխանելով հումորային բանաստեղծություններով։