Մնա տանը, վայելիր օպերային և բալետային լավագույն ներկայացումները Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում

«Մնա տանը․ փրկիր և՛ քեզ, և՛ մյուսներին»,- այս առաջաբանը բավականին ակտուալ է վերջին օրերին, երբ տասնյակ երկրներում կորոնավիրուսի պատճառով արտակարգ իրավիճակ է, և մարդիկ գտնվում են կարանտինի մեջ։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հետաքրքիր տարբերակ է առաջարկում, որպեսզի դուք չձանձրանաք և կարողանաք հետաքրքիր կազմակերպել ձեր առօրյան

Այսուհետ դուք կարող եք Վայելել օպերային և բալետային լավագույն ներկայացումները տան պայմաններում։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սկսում է ցուցադրել խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները, որոնք հասանեի կլինեն թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Այսօր՝ մարտի 17-ին, ժամը՝ 20։00-ին դուք կարող եք դիտել Կ. Խաչատրյանի ՉԻՊՈԼԻՆՈ բալետային ներկայացումը։