Պապարացիները Բրեդ Փիթին այս անգամ էլ մեկ այլ դերասանուհու հետ արագ սննդի կետում են լուսանկարել

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը դերասանուհի Ալիա Շովքեթի հետ արագ սննդի կետ է այցելել և համբուրգերներ պատվիրել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նրանց լուսանկարել են պապարացիները։

Նրանք դերասաններին միասին են նկատել Լոս Անջելեսի արագ սննդի կետերից մեկի վաճառասեղանի մոտ կանգնած:
Լուսանկարներում «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի աստղը կրում է շագանակագույն բաճկոն, ջինսե տաբատ և նորաձև գլխարկ։
Ալիան կրել է վարդագույն կիսաշրջազգեստ, որը համադրել է սև կոշիկների և վարդագույն կարդիգանի հետ։

Աղբյուրը գրում է, որ զույգին մոտ կանգնած աղբյուրները շարունակում են պնդել, որ նրանք պարզապես ընկերներ են։
Հիշեցնենք, որ Բրեդ Փիթը նախկին կնոջից՝ դերասանուհի Անջելինա Ջոլիից բաժանվել էր 2016 թվականին․ զույգն ունի վեց երեխա։