Վիկտորյա Բոնյան կորոնավիրուսի առաջացման մեջ մեղադրել է մարդկանց

Վիկտորյա Բոնյան համոզված է, որ կորոնավիրուսը պատիժ է մարդկանց համար, որին նրանք արժանացել են մոլորակը քայքայելու  պատճառով: Բոնյան հույս ունի, որ այս իրավիճակը բոլորին կսովորեցնի գնահատել և պաշտպանել բնությունը։ Նրա կարծիքով մարդկությունը դարձել է ավելի վատը, քան վնասատու միջատները, որոնք ուտում ու ոչնչացնում են ամեն բան։ Ըստ Վիկտորյայի, կորոնավիրուսը օգուտ կբերի մեր մոլորակին:

«Անցած 50 տարիների ընթացքում մենք սպանել ենք մոլորակն այնպես, ինչպես ոչ մի սերունդ չէր կարողացել հազարավոր տարիների ընթացքում: Եվ նման ցնցումները՝ կորոնավիրուսի տեսքով, պետք է օգուտ տան մեզ: Ոչ մի դեպքում ոչ ոքի չեմ ցանկանում որևէ վնաս, մահ կամ հիվանդություն, բայց, ցավոք, մենք վճարում ենք մեր անգիտակից կյանքի համար՝ այդ գնով» – գրել է Բոնյան իր Ինստագրամում: