Մեգան Մարքլը հրաժարվել է կատարել հոր վերջին խնդրանքը - Showbiz.am

Մեգան Մարքլը հրաժարվել է կատարել հոր վերջին խնդրանքը

By

Մեգան Մարքլը հրաժարվել է կատարել հոր՝ Թոմաս Մարքլի վերջին կամքը։
Սասեքսի դքսուհին կտրականապես չի ցանկանում հորը ծանոթացնել իր տասը ամսական որդու հետ։
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդին՝ փոքրիկ Արչին, շուտով մեկ տարեկան կդառնա։ Ընդ որում, Սասեքսի դքսուհու ընտանիքի անդամներից ոչ մեկը փոքրիկին ոչ մի անգամ չի տեսել (բացառությամբ Մեգանի մայրիկի՝ Դորիի)։

75-ամյա Թոմաս Մարքլի առողջական վիճակը գնալով վատանում է, և նա երազում է հանդիպել դստեր երեխայի հետ։ Հիմա Մեգանը ամուսնու ու որդու հետ գտնվում է Կանադայում։
Մինչ այդ զույգն այցելել էր Մեծ Բրիտանիա, ուր վերջին անգամ հանրությանը ներկայացել էր որպես բրիտանական թագավորական ընտանիքի անդամ։

2019 թվականի սեպտեմբերին արքայազն Հարրի կնոջ՝ Մեգան Մարքլի հայրը որոշել էր հանդիպում կազմակերպել լրագրողների հետ, որի ընթացքում պատմել էր իր և դստեր լարված հարաբերությունների մասին:
Մեգանի հայրը՝ Թոմաս Մարքլը, խոստովանել էր, որ արդեն մի տարի է, ինչ չի շփվում դստեր հետ և անգամ չի տեսել թոռնիկին:
«Ես երազում եմ, որ կինս կամ դուստրս ուղարկեն ինձ փոքրիկ Արչիի լուսանկարները, որոնց նայելով՝ ես կկարողանամ առնել կարոտս: Մի՞թե ես շատ բան եմ ցանկանում: Կարծում էի, որ Մեգանի մայրանալուց հետո մենք կկարողանանք հաշտվել, սակայն նա ինձ ամբողջովին ջնջել է իր կյանքից»,- պատմել է Մեգան Մարքլի հայրը:
Թոմասը նաև խոստովանել է, որ արքայազն Հարրին նույնպես չի շփվում իր հետ և ամեն կերպ խոչընդոտում է իրեն՝ թույլ չտալով շփման եզրեր գտնել Մեգանի հետ: Թոմասը խոստովանում է, որ շատ հարցերում սխալ է եղել, սակայն նա երբեք չի դադարել սիրել իր դստերը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Շուշիի Սբ Ղազանչեցոցում այսօր պսակադրված տղան «Հումորի լիգայից» Հովհաննես Հովսեփյանն է

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց մայր տաճարում հրետկոծությունից հետո այսօր պսակադրության արարողություն է եղել, որի լուսանկարները մեծ թափով տարածվում են համացանցում:...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Քանի դեռ մեզնից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է»․ Շոն Պեն

Արցախում տեղի ունեցող զարգացումներին հետևում են ոչ միայն արտերկրում մեր հայտնի հայրենակիցները, ովքեր իրենց պատմական հայրենիքին օգնում են ոչ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով ու հավատքով հաղթելու ենք: Հաղթում ենք»․ դերասան Կարո Հովհաննիսյանը նույնպես Արցախում է (լուսանկար)

Դերասան Կարո Հովհաննիսյանը սոցցանցային իր էջերում լուսանկարներ է հրապարակել Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց և մակագրել. «Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է «Հայերի ասամբլեայի» հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից...
Ավելին