Ամանդա Բեինսը շուտով մայր է դառնալու

33-ամյա Ամանդա Բեինսը հղի է։ Այդ մասին նա և ամուսինը՝ Փոլ Մայքլը հայտնել են իրենց ինստագրամյան էջերում՝ հրապարակելով փոքրիկի առաջին լուսանկարը։ Երկրպագուներին անչափ ուրախացրել էր լավ լուրը, նրանք լուսանկարի մեկնաբանությունները հեղեղել էին շնորհավորանքներով ու ջերմ մաղթանքներով։
Սակայն ընդամենը ժամեր անց նրանք երկուսն էլ ջնջել են իրենց հրապարակումները։

Թե ինչու աստղերը որոշեցին ջնջնել հրապարակումները, պարզ չէ, բայց ինսայդերը հավատացնում է, որ Ամանդան շատ երջանիկ է ու անհամբեր սպասում է փորքիկի լույս աշխարհ գալուն։
Զույգը նշանադրության համար գեղեցիկ օր էր ընտրել՝ փետրվարի 14-ը՝ Սիրահարների տոնը։

Շշուկներ էին պտտվում, որ Ամանդան ու Մայքլը բաժանվել են, սակայն լրագրողների հետ զրույցում Բեյնսը հավատացրեց, որ հակերները կոտրել էին իր և սիրեցյալի ինստագրամյան էջերն ու հեռացրել էին այնտեղից բոլոր համատեղ լուսանկարները, ինչն ստիպել էր մարդկանց մտածել, որ զույգը բաժանվել է։
«Ես զանգվածային լրատվամիջոցներին և հասարակությանը պահանջում եմ այս դժվար ժամանակներում Ամանդային թույլ տալ պահպանել իր անձնականը»,- ասել է Ամանդայի սիրելին՝ Փոլ Մայքլը։