«Կարևորը՝ վերահսկիչ փաթեթը հայինն է». Միխայիլ Գալուստյանն ազգային պատկանելիության «թեստ» է անցել

Հանրահայտ շոումեն և կատակերգու Միխայիլ Գալուստյանն ազգային պատկանելիությունը պարզելու համար «թեստ» է հանձնել տարածված հավելվածներից մեկի օգնությամբ։

Առցանց «թեստի» արդյունքները ցույց են տվել, որ Միխայիլ Գալուստյանը 55 տոկոսով հայ է, 29 տոկոսով՝ ռուս, 12 տոկոսով՝ իտալացի և 5 տոկոսով՝ չինացի:

«Կարևորն այն է, որ վերահսկիչ փաթեթը հայինն է՝ 55 տոկոս: Սակայն վերջին ազգությունը հարցեր է առաջ բերում»,- գրել է դերասանն իր ինստագրամյան էջում։