Հարրի Սթայլզը հայտնվել է բրիտանական ամսագրի շապիկին միայն ներքնազգեստով ու զուգագուլպաներով

26-ամյա երգիչ Հարրի Սթայլզը դարձել է բրիտանական Beauty Papers ամսագրի ապրիլյան համարի աստղն ու զարդարել է ամսագրի շապիկը՝ հանդես գալով սկանդալային ու անսպասելի կերպարով։
Սթայլզը նկարահանվել է միայն ներքնազգեստով ու կանացի զուգագուլպաներով։

Հենց թարմ համարի շապիկի լուսանկարը հայտնվել է համացանցում, Beauty Papers ամսագրի կայքը դադարել է աշխատել՝ ծանրաբեռնվելով դիտումների քանակից։ Զուգագուլպաները համարվում են կանացի հագուստ, սակայն Սթայլզը դա խնդիր չի համարել։
Հիշենք, որ որոշ ժամանակ առաջ նա ապշեցրեց երկրպագուներին՝ Կարմիր գորգի վրա հայտնվելով մարգարտե վզնոցով ու կանացի բլուզով։ Նրա նոր դիզայները Հարրի Լամբերտն է։

Ավելի վաղ պարզ դարձավ , որ Ամերիկյան Disney կինոստուդիան պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել «Ջրահարսը» ֆիլմը։ Կինոստուդիան պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրեց, որ մուլտֆիլմում արքայազնի դերը բաժին է հասել «One Direction» բոյ բենդի նախկին մասնակցին՝ Հարրի Սթայլզին։ Հիշեցնենք, որ նույնանուն մուլտֆիլմը ստեղծվել է 1989 թվականին։