Չեղարկվել է Ալեքսեյ Չումակովի երևանյան համերգը

Երգիչ Ալեքսեյ Չումակովը պետք է ապրիլի յոթին համերգ ունենար Դվին Մյուզիք Հոլում՝ նվիրված մայրության ու գեղեցկության տոնին։ Այսօր Ֆեյսբուք սոցիալական կայքում ստեղծված իվենթում փոփոխություններ են արվել և հայտարարվել է, որ համերգը չեղարկվել է։ Պատճառն, ըստ երևույթին կորոնավիրուսի տարածումն է Հայաստանում։