Ջենիֆեր Լոպեսը կոշիկների նոր հավաքածու է թողարկել

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է հայտնի ապրանքանիշներից մեկի հետ համագործակցության արդյունքը: Լոպեսը թողարկել է կոշիկների նոր հավաքածու: Աստղը ժամանակավորապես մեկուսացված է հասարակությունից՝ կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով: Սակայն նա չի կարող անգործության մատնվել։

Երգչուհին Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել իր նոր հավաքածուից։ «Ես տանն եմ: Հուսով եմ ՝ ապահով եք: Ահա մի բան, որը կարող է զարդարել ձեր օրը … Ես շատ հպարտ եմ, որ թողարկել եմ իմ նոր «DSW/JLo» կոշիկների հավաքածուն» – լուսանկարներին կից գրել է  Լոպեսը: