Սամոյլովան պահել է իր խոստումը

Ռեփեր Ջիգանի և Օքսանա Սամոյլովայի ընտանեկան սկանդալը դեռ լուծված չէ։ Բայց օրեր առաջ մոդելն իր Ինստագրամում արել էր հետևյալ հայտարարությունը․ «Նույնիսկ չգիտեմ ինչից սկսել։ Ես ուղղակի կլռեի, բայց հաշվի առնելով այն, որ իրավիճակը տեղի ունեցավ բոլորի աչքի առաջ, երևի որոշ մեկնաբանություններ ստիպված կլինեմ անել։ Ուզում եմ ասել, որ ո՛չ ինձ, ո՛չ երեխաներին ոչ ոք չի ծեծել, ոչ ոքի չեմ զրկելու ծնողական իրավունքներից։ Ինչ էլ որ լինի, ես հիմա պետք է օգնեմ իմ երեխաների հորը դուրս գալ փորձանքից։ Ի՞նչ կլինի հետո՝ չգիտեմ։ Շնորհակալ եմ բոլորին, աջակցության և կարեկցանքի համար»։

Պարզվում է, Օքսանան իսկապես պահում է խոստումն ու նույնիսկ թույլ է տվել Ջիգանին հանդիպել և շփվել երեխաների հետ։ Ռեփերը հաճախ է փոքրիկ տեսանյութեր հրապարակում իր երեխաների հետ։ Օրեր առաջ նա երկրպագուներին ցույց է տվել, թե ինչպես է մանկասայլակով զբասանքի տարել նորածին որդուն, հետո էլ լուսանկար է հրապարակել փոքրիկ Դավիթի հետ։ Երկրպագուները ապշած են, որ ռեփերն այսքան արագ կորցրել է իր մարզված մարմինը ու դա կապում են Ջիգանի ալկոհոլային կախվածության հետ։ Շատ հետևորդների խոսքով, Ջիգանի որդին ավելի շատ նման է Օքսանային՝ մինչ բազմաթիվ վիրահատություններ կատարելը։