Քենդալ Ջենները՝ «Liu Jo» բրենդի 25-ամյակի հավաքածուի դեմքը

Ի պատիվ իր 25-ամյակի, «Liu Jo» ապրանքանիշը ընտրել է իր այս տարվա դեմքին՝ Քենդալ Ջեններին։ Ընտրությունն արվել է, ելնելով այն փաստից, որ մոդելը նույնպես 25 տարեկան է և շատ պահանջված նորաձևության աշխարհում։

Քենդալը նկարահանումների ընթացքում նաև հարցազրույց է տվել, որի ընթացքում պատմել է իր ընտանիքի մասին և հպարտացել իր քույրերով։ «Իմ բախտը շատ է բերել, որ ունեմ այսքան սիրող ընտանիք։ Ամեն օր շնորհակալություն եմ հայտնում բախտին, որ քույրերիս հետ կարողանում ենք այսքան աջակցել միմյանց» – ասել է Քենդալը։