«Prada» ապրանքանիշի մարդասիրական օգնությունը՝ Իտալիային

«Prada» ապրանքանիշը վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի կայաններ է նվիրել Միլանի երեք հիվանդանոցների՝ «Vittore Buzzi»-ին, «Sacco»-ին և «San Raffaele»-ին: Նվիրատվությունն արվել է բրենդի ղեկավարության՝ կրեատիվ տնօրեն Միուչի Պրադայի, գործադիր տնօրեն Պատրիսիո Բերտելլի և «Prada SpA»-ի նախագահ Կառլո Մացցիի անունից։

Այս մասին գրում է «Corriere» պարբերականը: «Worldometers» կայքի փոխանցմամբ՝ մինչև մարտի 17-ը ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 182,742 դեպք: Իտալիայում դեպքերի թիվը արդեն գերազանցել է 27.900-ը, որոնցից ավելի քան երկու հազար մարդ մահացել է: