«Սա կյանքիս ամենավատ ամիսն է»․ Սամոյլովայի անկեղծ խոստովանությունը - Showbiz.am

«Սա կյանքիս ամենավատ ամիսն է»․ Սամոյլովայի անկեղծ խոստովանությունը

By

Ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է իրենց որդու նոր լուսանկարով։ Լուսանկարին կից Օքսանան գրել է․

«Այսօր Դավիթը դարձավ մեկ ամսական։ Այս բոլոր իրադարձությունների հետ կապված, ես նույնիսկ չկարողացա ձեզ պատմել, թե ինչպիսին է իմ որդին։ Մենք պետք է առավելագույնս երջանիկ լինեինք, բայց այնպես ստացվեց, որ սա կյանքիս ամենավատ ամիսն է։ Միանգամից սկսեց քանդվել այն ամենը, ինչ տասը տարի կառուցվել էր։ Չգիտեմ, թե էլ ինչ կարող եմ ասել․․․ անհոգ սթորիներ նկարել դեռ չեմ կարող, ձեզ իմ տխրությամբ ծանրաբեռնել չեմ ուզում։ Ձևացնել, թե կարծես ոչինչ չի եղել չեմ պատրաստվում, բայց և չեմ պատրաստվում ամեն բան սոց կայքերում պատմել, գնալ ինչ-որ հաղորդումների և այլն։ Իրավիճակը բարդաանում է, այնքանով, որ մենք դեռ չենք կարող տուն վերադառնալ։ Ես հոգնել եմ, իմ էներգիայի մակարդակը մինուսի վրա է, հոգիս այրվում է դժոխային կրակով։ Բայց ես արդեն մի ամբողջ ամիս է աշխարհի ամենաքնքուշ ու սիրված տղայի մայրիկն եմ»։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Գարիկն ընդհանրապես գումար չուներ». Գարիկ Մարտիրոսյանի կինը պատմել է իրենց համատեղ կյանքի առաջին տարիների մասին

YouTube-յան «ТО Gazgolder» ալիքում հայտնվել է «Конечно Вася» շոուի նոր թողարկումը, որի ընթացքում հայտնի հումորիստ, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը`...
Ավելին