Վանեսա Հաջենսը ներողություն է խնդրել կորոնավիրուսի վերաբերյալ իր խոսքերի համար

Օրերս 31-ամյա դերասանուհի Վանեսա Հաջենսն իր կարծիքն էր հայտնել երկրպագուներին կորոնավիրուսի վերաբերյալ։
Դերասանուհին բացասաբար էր արձագանքել ամերիկյան կառավարության հորդորին՝ ինքնամեկուսանալ մինչև հուլիս ամիս։
«Մինչև հուլիս․․․սա վիրուս է, ես հասկանում եմ, բայց միևնույն ժամանակ, բոլորն էլ կարող են վարակվել։ Այո, մարդիկ մահանում են, դա սարսափելի է։ Սակայն մի՞թե դա անխուսափելի չէ»,- ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ ասել էր Վանեսան։

Այս խոսքերից հետո համացանցում դերասանուհուն սկսել են քննադատել ու մեղադրել անզգամության ու անսրտության մեջ։
Չդիմանալով մեղադրանքների տեղատարափին՝ Վանեսան ստիպված է եղել ներողություն խնդրել կորոնավիորսի վերաբերյալ հնչած իր կարծիքի համար։

«Բարև ձեզ մարդիկ։ Ես ցավում եմ, որ վիրավորել եմ այն մարդկանց, ովքեր երեկ դիտում էին ինձ ինստագրամյան ուղիղ եթերով։ Հասկանում եմ, որ խոսքերս անտեղին էին ու համապատասխան չէին իրաճակին, որում հիմա գտնվում է ողջ աշխարհը։ Սա տագնապալից ազդանշան է, թե ինչ նշանակություն ունեն խոսքերրը հիմա։ Մաղթում եմ բոլորին մնալ առողջ այս խելահեղ ժամանակաշրջանում»,- գրել է Հաջենսը։

BEVERLY HILLS, CA – FEBRUARY 24: Vanessa Hudgens attends the 2019 Vanity Fair Oscar Party hosted by Radhika Jones at Wallis Annenberg Center for the Performing Arts on February 24, 2019 in Beverly Hills, California. (Photo by Dia Dipasupil/Getty Images)