Քեթի Փերին շահել է Dark Horse երգի գրագողության գործով 2,8 մլն դոլար արժողությամբ դատական գործը

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին շահել է Dark Horse երգի գրագողության հարցով վերաքննիչ բողոքի հիմման վրա դատը, հաղորդում է The Guardian-ը։

Ավելի վաղ՝ 2019 թվականի հուլիսին, դատարանը վճռել էր, որ 2003 թվականին թողարկած Dark Horse սինգլում երգչուհին կրկնօրինակել է ռեփեր Flame-ի joyful Noise ստեղծագործության մի հատվածը։

Քեթի Փերիին և նրա թիմին պարտավորեցրել էին Flame-ին և նրա երգի համահեղինակներին վճարել 2,8 մլն դոլար:

Սակայն երգչուհու իրավաբանները բողոք են ներկայացրել՝ ապացուցելով, որ «խելամիտ երդվյալ ատենակալները» չէին կարող նման որոշում կայացնել։

Արդյունքում Լոս Անջելեսի շրջանային դատարանը չեղյալ է հայտարարել այս գործով նախորդ որոշումը՝ հայտարարելով, որ Flame-ի թիմը չի կարողացել համոզիչ փաստարկներ ներկայացնել՝ հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ որոշում կայացնելու համար։