Օձերի տեսքով ոսկե ականջօղեր կրեք․ ինչպե՞ս է Ժաննա Լևինան պաշտպանվում կորոնավիրուսից - Showbiz.am

Օձերի տեսքով ոսկե ականջօղեր կրեք․ ինչպե՞ս է Ժաննա Լևինան պաշտպանվում կորոնավիրուսից

Ժաննա Լևինան՝ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը, COVID-19-ի վերաբերյալ հրապարակում է կատարել իր ինստագրամյան էջում, որն անչափ զվարճացրել է նրա հետևորդներին։
«Օրերս գնչուհուց մեծ օձերի տեսքով ոսկե ականջօղեր գնեցի։ Նա երդվեց, որ դրանք օգնում են չվարակվել կորոնավիրուսով, բարձրացնում են իմունիտետը և չեզոքացնում են վատ աչքը։ Իսկ եթե դրա հետ մեկտեղ դիմակ կրեմ, քիմիական պաշտպանության կոստյում, ձեռնոց և մի քանի ամիս թաքնվեմ նկուղում, ապա ինձ հաստատ դրա դիմաց կհատուցեն»,- գրել է նա։

Հետևորդներին դուր է եկել Ժաննայի հումորը։
«Ես պարզապես հիանում եմ ձեր հումորով ու ինքնահեգնանքով։ Շարունակեք այդպես», «Հիմա բոլորը կսկեն օձեր գնել»,-մեկնաբանություններում գրել են հետևորդները։

Ի դեպ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը նույնպես հրապարակում է արել կորոնավիրուսի մասին՝ բոլորին կոչ անելով հանգստություն պահպանել։
«Ողջույն բոլորին։ Բոլորս, իհարկե, տեղյակ ենք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից։ Ձեզ կոչ ենք անում, նույնիսկ եթե չեք հավատում համաճարակին և վարակը վտանգավոր չեք համարում, մտածել ձեր և մտերիմների առողջության նկատմամբ պատասխանատու մոտեցման անհրաժեշտության մասին։ Դա այնքան էլ բարդ չէ: Խուսափեք արտասահման մեկնելուց»,— գրել է նա։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ