«Այս օրն ավելի շուտ եկավ, քան կարող էինք պատկերացնել»․ Արքայազն Ուիլիամ

Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլիամը հանդես է եկել արտակարգ իրավիճակի մասին ելույթով։ Նա այս դժվարին ժամանակներում կոչ է արել միջոցներ հավաքել տեղական բարեգործական կազմակերպություններին օգնելու համար և աջակցել նրանց, ովքեր լուրջ հիվանդություններ են ձեռք բերել և վարակվել են նոր հիվանդությունով:

«Դժբախտաբար, Covid-19-ի բռնկման պատճառով այս օրն ավելի շուտ եկավ, քան կարող էր պատկերացնել մեզանից յուրաքանչյուրը: Բայց հիմա, ինչպես նախկինում, ես երախտապարտ եմ, որ այս Ազգային արտակարգ հիմնադրամը գոյություն ունի: Սա երաշխիքն է այն բանի, որ ողջ Մեծ Բրիտանիայում կլինի աջակցություն, և առաջին հերթին, նրանց համար, ովքեր դրա կարիքը ավելի ունեն։ Սա կլինի երաշխիք, որ այս բոլոր խնդիրները լուծելու մեր բոլոր ջանքերն ուղղվում են լավագույն ուղղությամբ» – ասել է արքայազնը։