Անակնկալ Մարքլի համար․ Հարրին նշանադրված է եղել միլիոնատիրոջ դստեր հետ

35-ամյա արքայազն Հարրիի առաջին սերը եղել է Զիմբաբվեի միլիոնատերերից մեկի դուստրը՝ Չելսի Դեիվը։ Սիրահարներն անգամ պատրաստվում էին ամուսնանալ։ Նրանց սիրավեպը սկսկվել է 2004 թվականին ու տևել է 6 տարի։ Հարրին շատ լուրջ էր վերաբերվում այդ հարաբերություններին ու անգամ ներկայացրել էր Չելսիին իր թագավորական ընտանիքին։ Նա համոզված էր, որ գտել է այն միակին, ում հետ պետք է կապի իր կյանքը։

Թագավորական ընտանիքի կենսագիր Քեթի Նիկոլի հավաստմամբ՝ Հարրին Չելսիին նիվրել էր հատուկ զարդ, որը խորհրդանշում էր իր լուրջ նպատակներն ու ամուսնանալու ցանկությունը։
«Հարրին և Չելսին սիրում էին միմյանց։ Չելսին իր ծննդյան օրը Հարիից նվեր ստացավ մատանի կապույտ տոպազով»,- պատմում է Նիկոլը։

Սակայն Չելսին չէր ցանկանում շտապել ու նաև չէր ցանկանում դառնալ թագավորական ընտանիքի անդամ։
Նա հասկանում էր, որ այդ դեպքում կկորցնի իր ազատությունը։ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ամուսնությունից հետո, տեսնելով՝ որքան զոհողությունների է գնում Քեյթը, Չելսին որոշում է մերժել Հարրիին։