Աշխարհի ամենափոքր թռչնի զարմանահրաշ լուսանկարները՝ ֆոտոշարով

Ավստրալացի լուսանկարիչ Քրիստիան Սփենսերը, 19 տարի բնակվելով Բրազիլիայի ամենահին Իտատիա ազգային պարկում, «բացահայտել» է բնության բազմաթիվ հրաշքներից մեկը՝ գունագեղ փետուրներով հայտնի զարմանահրաշ սև կոլիբրին, գրում է thinkinghumanity.com-ը։

Սփենսերին հաջողվել է ֆիքսել, թե ինչպես է արևի ճառագայթների ներքո թռչնի թևերը ծիածանի երանգներ ստանում։

Սփենսերի լուսանկարներն ընդգրկվել են The Dance of Time կարճամետրաժ ֆիլմում, որի շնորհիվ լուսանկարիչն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների։

Ստորև ներկայացնում ենք զարմանահրաշ թռչնի գեղեցկությունը պատկերող լուսանկարների շարքը։