Ի՞նչ լուսանկարներ են հրապարակում հայ հայտնինները՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված

Քանի որ ողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակ է, հայ հայտնիներն իրենց փորձով օրինակ են ծառայում բազմահազարանոց լսարանի համար, թե ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից։

Արփի Գաբրիելյանն ու Սոֆի Դևոյանը լուսանկարներ են հրապարակել իրենց ինստագրամյան էջերում։ Լուսանկարներում նրանք պաշտպանիչ դիմակներ են կրում։

Լուսինե Թովմասյանը այն հայտնիներից է, որոնք ինքնամեկուսացվել են ու ժամանակը անցկացնում են ընտանիքի հետ։ Լուսինեն որդու հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Ճիշտ է բոլորս անհանգստացած ենք և բոլորիս առօրյան մի տեսակ փոխվել է, բայց երբ ամբողջ օրը տեսնում ես, գրկում, խաղում ու ծիծաղում ես սիրելի ընտանիքի անդամների հետ, այդ ժամանակ հասկանում ես, որ միգուցե սա էլ էր պետք հասկանալու և գնահատելու այն ինչ ունենք, գնահատելու այն թանկ ժամանակ, որ անցկացնում ենք մեր ընտանիքի անդամների հետ»։