Կտրված մատ, խեղդելու փորձ․ ինչո՞ւմ են միմյանց մեղադրում Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը

53-ամյա դերասան Ջոնի Դեփը դատական քաշկռտուքների մեջ է ոչ միայն  նախկին կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հերդի հետ, այլ նաև The Sun թաբլոիթի, որը 2018 թվականին հոդված էր հրապարակել այն մասին, իբրև թե Դեփը դաժանորեն ծեծել է Էմբերին։
Նախնական լսումների ժամանակ The Sun թաբլոիթը դերասանուհի Էմբեր Հերդի հետ համատեղ հավատացնում էր, որ դերասանը ալկոհոլի ազդեցության տակ սկսել է խեղդել Էմբերին։ Ինքը՝ Ջոնին, պնդում է որ նման դեպք չի եղել ու մեղադրում է Էմբերին ապակե շիշն իր վրա նետելու մեջ, ինչի հետևանքով կտրվել է դերասանի միջնամատից որոշ հատված։

Բայց The Sun թաբլոիթի շահերը պաշտպանող իրավաբանը՝ Ադամ Վոլանսկին, ի պատասխան այդ մեղադրանքի՝ ներկայացրել է Դեփի նամակագրությունը բժշկի հետ, որը փաստում է, որ դերասանը ճիշտ չի խոսում։
«Ես կտրել եմ միջնամատիս ծայրը։ Ի՞նչ պետք է անեմ։ Իհարկե, չհաշված այն, որ պետք է գնամ հիվանդանոց»,- գրել է Դեփն իր բժշկին։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ջոնի Դեփը լքեց իր կնոջը՝ ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադիին, որպեսզի ամուսնանա երիտասարդ Էմբեր Հերդի հետ։ Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ այս զույգը գտնվում է բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Դեփն ու Հերդին ամուսնալուծվել են։ Էմբերը մեղադրել է նախկին ամուսնուն ընտանեկան բռնության մեջ։
Ջոնի Դեփը ոչ միայ ժխտել է դա, այլ նաև հայց է ուղարկել դատարան, որպեսզի Էմբերը պատասխանատվության ենթարկվի սուտ մեղադրանք ներկայացնելու համար։