Համացանցում հայտնվել են Էմիլիա Քլարկի մասնակցությամբ «Ճայը» ներկայացման պրեմիերայի առաջին կադրերը (լուսանկարներ)

Համացանցում հայտնվել են Լոնդոնի Ուեսթ Էնդի «Փլեյհաուս» թատրոնում Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի ներկայացման պրեմիերայի առաջին կադրերը՝ հոլիվուդյան դերասանուհի Էմիլիա Քլարկի մասնակցությամբ, հաղորդում է Daily Mail-ը։

Լուսանկարներից մեկում «Գահերի խաղը» ֆիլմի աստղը, որը մարմնավորում է Նինա Զարեչնայային, համբուրում է բրիտանացի դերասան Դենիել Մոնկսին (նա կերտում է գրող Կոնստանտին Տրեպլևի դերը): Ներկայացման մեջ ներգրավված է նաև Ինդիրա Վարման․ վերջինս խաղում է Իրինա Արկադինայի՝ Տրեպլևի մոր դերը։

Ռեժիսոր Ջեյմի Լլոյդի մտահղացմամբ՝ գործողությունները ծավալվում են ոչ թե Ռուսաստանում, այլ Մեն կղզում (գտնվում է Իռլանդական ծովում):
Ներկայացումները կընթանան մինչև մայիսի 30-ը