Մնա Տանը․դիտեք «Շունն ու կատուն» ներկայացումն առցանց

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը առաջարկում է ազատ ժամանակն անցկացնել ներկայացումներ դիտելով:
«Մնա Տանը» նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ ՊՀԹ-ն հնարավորություն է ընձեռում իր սիրելի ու հավատարիմ հանդիսատեսին առցանց տարբերակով դիտել ներկայացումները։
Թատրոնի մարքեթինգային նոր ռազմավարությունը մշակվել է թատրոնի հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Նարեկ Մանուչարյանի, գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի և տնօրեն Էմին Թորոսյանի կողմից։

Մտահղացումը Նարեկ Մանուչարյանինն է։
Թատրոնի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով արդեն հեռարձակվել է «Շունն ու կատուն» ներկայացումը։
Իսկ մարտի 21֊ին ՊատանիLIVE-ով կարող եք դիտել  «Վերջին ուսուցիչը» ներկայացումը։
Եթե դուք բաց եք թողել «Շունն ու կատուն» ներկայացումը, հոգ չէ, այն կարող եք դիտել հենց հիմա։