Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել՝ ինչպես է անցնում իր ընտանիքի «արտակարգ դրության երեկոյան կյանքը» (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր՝ կորոնավիրուսի այս ժամանակաշրջանում, բազմաթիվ ընտանիքների նման իր ընտանիքը նույնպես «փակված է տանը»։

«Ես հիմա ուզում եմ ցույց տալ, թե մեր ընտանիքը ամեն օր երեկոյան իմ տուն գալուց հետո ինչ միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսային ճնշող մթնոլորտը հաղթահարելու համար»,- ասել է նա:

Տեսանյութը Փաշինյանը վերնագրել է այսպես՝ «Արտակարգ դրության երեկոյան կյանքը. մոնտաժը՝ Շուշան Փաշինյանի։)»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/871197103355947/