Գարիկ Խարլամովի կինը կրկին կիսամերկ լուսանկար է հրապարակել

Քրիստինա Ասմուսը իր Ինստագրամում հրապարակել է հերթական համարձակ լուսանկարը: 31-ամյա դերասանուհին լուսանկարում կիսամերկ է։ Քրիստինան «Տեքստ» ֆիլմի թողարկումից հետո կտրուկ քննադատությունների է ենթարկվել անկողնային բավականին բաց տեսարաններում մասնակցություն ունենալու պատճառով: Դրանից հետո դերասանուհին ասել է, որ այլևս ֆիլմերում մերկ չի նկարահանվելու:

Այնուամենայնիվ, այս տաբուն չի տարածվում լուսանկարների վրա, քանի որ աստղը սիրում է սադրել իր հետևորդներին կիսամերկ լուսանկարներով: Հումորիստ Գարիկ Խարլամովի կինն այս անգամ լուսանկարվել է վարդագույն գլխարկով և բարձր գոտկատեղով «Gucci» ապրանքանիշի ջինսե տաբատով: