«Հայաստան եմ ուզում գնալ»,«Ինչպե՞ս ճիշտ լվացվել՝ չվարակվելու համար»․ Comedy Production-ի աստղերը՝ կորոնավիրուսի մասին

Կորոնավիրուսը ահ ու սարասփ է տարածում աշխարհի բոլոր երկրներում։ Թե՛ քաղաքական գործիչները, թե՛ աստղերը, թե՛ սովորական մարդիկ այժմ գտնվում են կարանտինի մեջ։
Ձեզ ենք ներկայացնում Comedy Production-ի աստղերին, ովքեր փորձում են հումորով ու լավ տրամադրվածությամբ հաղթահարել խուճապն ու պարբերաբար կիսվում են իրենց զգացմունքներով ու առօրյայից հետաքրքիր մանրամասներով։
Comedy Woman հումորային ծրագրի պրոդյուսեր Նատալյա Եփրիկյանն իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, արտեղ նա Հայաստանում է գտնվում։
«Ինքնամեկուսացում՝ օր առաջին, #կորոնավիրուս, #Հայաստան եմ ուզում գնալ»,-  հրապարակված լուսանկարը մակագրել նա։

Comedy Production-ից հումորիստ Գարիկ Խարլամովը խորհուրդ է տալիս մանրամասն լվանալ ոչ միայն ձեռքեր, այլև ոտքերը։
«Միանում եմ չելենջին, գլխավորը լվացեք ձեռքերն ու ոտքերը․ առահասարակ միշտ լվացվեք, և ոչ մի վարակ չի անցնի»,- իր տեսանյութը մակագրել է նա։
Միայն թե այդ հումորը դուր է եկել ոչ բոլոր հետևորդներին. հատկապես խուճապի մատնված քաղաքացիները հումարը չեն գնահատել։ Փոխարենն ուրախացել են նրանք, ովքեր սիրում են միշտ ուրախ, ստեղծագործ հումորիստի աշխատանքը։

 

Ավելի վաղ, Ժաննա Լևինան՝ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը, COVID-19-ի վերաբերյալ հրապարակում է կատարել իր ինստագրամյան էջում, որն անչափ զվարճացրել է նրա հետևորդներին։
«Օրերս գնչուհուց մեծ օձերի տեսքով ոսկե ականջօղեր գնեցի։ Նա երդվեց, որ դրանք օգնում են չվարակվել կորոնավիրուսով, բարձրացնում են իմունիտետը և չեզոքացնում են վատ աչքը։ Իսկ եթե դրա հետ մեկտեղ դիմակ կրեմ, քիմիական պաշտպանության կոստյում, ձեռնոց և մի քանի ամիս թաքնվեմ նկուղում, ապա ինձ հաստատ դրա դիմաց կհատուցեն»,- գրել է նա։
Իսկ Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամյան էջում պարզապես հրապարակել էր հիգիենայի կանոններն ու կոչ արել խուճապի չմատնվել: