«Ինձ խոշոր գումար են առաջարկել ստելու համար՝ Մեգան Մարքլի հետ հարաբերությունների մասին». դերասան Սայմոն Ռեքս

45-ամյա ամերիկացի դերասան Սայմոն Ռեքսն ասել է, որ բրիտանական մի քանի պարբերականներ կապ են հաստատել իր հետ և առաջարկել մեծ գումար (70 հազար դոլար)՝ 38-ամյա Մեգան Մարքլի հետ հարաբերությունների մասին ստելու համար:

Ըստ Ռեքսի, նա երբեք հարաբերություններ չի ունեցել Մեգանի հետ, նրանք միայն մի քանի անգամ հանդիպել են և միասին ժամանակ են անցկացրել։

«Մեր միջև ոչինչ չկար: Մենք երբեք չենք էլ համբուրվել: Մի անգամ մենք ուղղակի ժամանակ ենք անցկացրել, բայց դա ամենևին էլ նման չէր ժամադրության: Մենք ծանոթացել ենք հեռուստաշոուի ժամանակ և միասին ճաշել: Ահա և վերջ։

Երբ դա հայտնի դարձավ, բրիտանական մի քանի պարբերականներ ինձ առաջարկեցին խոշոր գումար, որպեսզի ստեի, որ մենք իբր քնել ենք: Ես հրաժարվեցի, քանի որ իրավունք չունեմ ստելու և խայտառակելու արքայական ընտանիքը»,-  ասել է դերասանը Hollywood Raw-ին։

Թե կոնկրետ որ հրատարակչություններ են կապվել իր հետ, Ռեքսը չի նշել։