Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդի մոտ կորոնավիրուս են ախտորոշել

Մոնակոյի 62-ամյա իշխան Ալբեր 2-րդը վարակվել է կորոնավիրուսով։
Այդ մասին հայտնել է Մոնակոյի կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հայտարարության մեջ կայսեր ներկայացուցիչները նշել են, որ Ալբեր 2-րդն իրեն լավ է զգում, իսկ կյանքին սպառնացող որևէ վտանգ չկա։
Ալբեր 2-րդը գտնվում է իր բժշկի և «Արքայադուստր Գրեյսի» բուժհաստատության մասնագետների հսկողության տակ։
Իշխանը շարունակում է աշխատել ու պահպանում է շփումը իր գրասենյակի անդամների, կառավարության, ինչպես նաև մտերիմ գործընկերների հետ։ Սակայն հայտարարության մեջ չի նշվում, թե հիմա որտեղ են Ալբեր 2-րդի կինը՝ Գաբրիելա Թերեզա Մարիան ու նրանց 5-ամյա երկվորյակ որդիները։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ նոր տիպի կորոնավիրուս (COVID-2019) է հայտնաբերվել:
Սակայն նրա թեսթի արդյունքը բացասական էր եղել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, թեստի բացասական լինելու մասին հայտնել է նախագահը ֆեյսբուքի պաշտոնական էջում՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին:
Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: