Յոգա և պարեր․ինչո՞վ է զբաղվում Բրիթնի Սփիրսը կարանտինի ընթացքում

Կորոնավիրուսի պատճառով բազմաթիվ աստղեր այժմ գտնվում են կարանտինի մեջ ու դուրս չեն գալիս իրենց բնակարաններից։ Սակայն 38-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսը նրանց շարքին չի դասվում․ իր ինստագրամյան էջում երգչուհին երկրպագուներին ցույց է տվել՝ ինչպես է մարզվում լողափում։ Սակայն Բրիթնիին մեղադրել պետք չէ, որովհետև տեսանյութից երևում է, որ նա այդ ամենով զբաղվում է ամայի լողափում։

«Աշխատում եմ մնալ առողջ ու որքան հնարավոր է մաքուր օդ շնչել։ Եվ ինձ չի խանգարի, եթե դրա ընթացքում ես ստանամ ոսկեբրոնզագույն արևայրուք։
Այնտեղ ոչ ոք չկար, դրա համար ես մի քանի շարժում արեցի։ Ինչպես նաև զբաղվեցի յոգայով․ յոգան աղոթքի ձևերից մեկն է, հենց այն,ինչ մեզ պետք է այս պահին։ Մնացեք դրական ու բարի»,- իր տեսանյութին կից գրել է Բրիթնին։

Հիշեցնենք, որ Սփիրսին լուսանկորւմ է նրա ընտրյալը՝ Սեմ Ասգարը։
Սփիրսն ընդամենը օրեր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից։ Երգչուհին կոտրել էր ոտքը պարի ընթացքում։
Հիվանդանոցում լինելու ողջ ընթացքում նրա կողքին էր հավատարիմ ու նվիրված Սեմը, ով պարբերաբար Բրիթնիի հետ լուսանկարներ էր հրապարակում իր միկրոբլոգում։