Նոր չելենջ․ Իվան Ուրգանտը սվորեցնում է՝ ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը (զվարճալի տեսանյութ)

Կոռնեյ Չուկովսկու հեքիաթներից մեկի հերոսը՝ Մոյդոդիրը, կօգնի ողջ աշխարհին պաշտպանվել կորոնավիրուսից։ Հենց այս գրական հերոսի անվանումն է ստացել Իվան Ուրգանտի առաջարկած #ՄոյդոդիրՉելենջը, որին հետևում են ռուսական շոու-բիզնեսի գրեթե բոլոր աստղերը։
Պավել Վոլյան, Լերա Կուդրյավցևան, Իլյա Լագուտենկոն և շատ այլ աստղեր իրենց ինստագրամյան էջերում կիսվել են հետևորդների հետ՝ ինչպես են լվանում ձեռքերը։

Իսկ այն մասին, որ մաքրությունը առողջության գլխավոր գրավականն է, Առաջին ալիքի եթերում՝ «Вечерний Ургант» հաղորդման շրջանակներում, հիշեցրեց Ալեքսանդր Գուդկովը, ով դերասան Ալեքսանդր Դոբրիգինի և Իվան Ուրգանտի հետ ցույց տվեց վարպետաց դաս՝ ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը։

Հիշեցնենք, որ ամեն օր գնալով մեծանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը, և հիվանդությունը կանխելու ամենարդյունավետ ու տարածված միջոցներից մեկը, իսկապես, մաքրությունն է ու ձեռքերի հաճախակի լվացումը։
Իսկ այժմ Ձեզ ենք ներկայացնում Գուդկոյին, Ուրգանտին ու Դաբրիգինին, ովքեր սովորեցնում են ձեռքերը լվանալու նոր, արդյունավետ ու զվարճալի տարբերակ։

 00%