Ջենիֆեր Լոպեսի 12-ամյա որդին «կարանտինի պատճառով մատուցող է դարձել» (տեսանյութ)

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է իր 12-ամյա որդին՝ Մաքսիմիլիանը, սկուտեղի վրա ըմպելիքներ մատուցում:

«Մենք չենք կարող գնալ ռեստորաններ կամ ինչ-որ այլ տեղ, բայց սպասարկումն ու ժամանցը տանը նույնպես լավն են»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրել է Լոպեսը:

Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է պատանին բացում հանքային ջրի շիշը, լցնում այն բաժակի մեջ և փոխանցում խորթ հորը՝ Ալեքս Ռոդրիգեսին, վիրուսային է դարձել: Հաշված ժամերի ընթացքում այն դիտել են ավելի քանի 9 միլիոն անգամ։

https://www.instagram.com/p/B94nEweJL1S/?utm_source=ig_web_button_share_sheet