Ռիտա Օրան կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված վերնաշապիկներ է թողարկել

Հայտնի երգչուհի, 29-ամյա Ռիտա Օրան բարեգործական միջոցառում է կազմակերպել հանուն այն մարդկանց, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Հատուկ այս նախաձեռնության համար աստղը թողարկել է վերնաշապիկներ, որոնց վրայի նկարազարդումը հենց ինքն է արել։

Վերնաշապիկների վրա պատկերված է կորոնավիրուսի բակտերիան, որի վրա կարմիր գիծ է քաշված և գրված է «Stop the spread. Play your part» գրությունը: Վերնաշապիկների վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։